ԱԺ նախկին պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին հայրենադարձելու հարցը հասավ ԱՄՆ Կոնգրես:
Այն կքննարկվի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում ԱՄՆ Հայ դատի և ամերիկացի կոնգրեսականներ Ադամ Շիֆի, Թոնի Կարդենասի և Բրեդ Շերմանի ջանքերով։ Ներկայացրած փոփոխություններով նրանք պահանջում են Ադրբեջանից ազատ արձակել հայ ռազմագերիներին, հետաքննել Ադրբեջանի կողմից Արցախյան 2020 թվականի պատերազմի ընթացքում կատարած հանցագործությունները և խաղաղ բնակչության դեմ օգտագործված անօդաչու թռչող սարքերում ամերիկյան տեխնոլոգիաների օգտագործումը։
Սպասենք առաջիկա քննարկումներին և հուսանք, որ ԱՄՆ կոնգրեսականները կկարողանան արդյունավետ կերպով ներկայացնել Ադրբեջանի պատասխանատվության հարցը։