ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը, ինչպես նաև նրանց բանակցությունները Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ, նախատեսված են Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում: Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն:
«Ներկայումս համանախագահների «եռյակը» նախատեսում է հանդիպել Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում. հանդիպումներ և միմյանց հետ, և Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ: Եթե դա տեղի ունենա, ապա դա լավ նշան կլինի, որ երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը գործնական տեսք է ստացել: Մենք շարունակում ենք դիտարկել Մինսկի խումբը որպես խաղաղարար գործընթացի ճանապարհին առաջ տանելու կարևոր գործիք», — նշել է փոխնախարարը:
Ըստ Ռուդենկոյի` ԵԱՀԿ Մինսկի խմբում աշխատանքը պարապուրդի չի մատնված:
«Շփումները շարունակվում են», — նշել է Ռուդենկոն: