Search
Close this search box.

Ամարաս վանքի վրայից Արցախի դրոշը իջեցվել է ռուս խաղաղապահների միջնորդությամբ. Մաճկալաշեն համայնքի ղեկավար

ԼՈՒՐԵՐ․com-ը գրում է. Ադրբեջանցիների պահանջով ռուս խաղաղապահների միջնորդությամբ Արցախի Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքի մոտ գտնվող Ամարաս վանքի վրա տեղադրված Արցախի դրոշը նախօրեին հանվել է։ Տեղեկությունը ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում հաստատեց Մաճկալաշեն համայնքի ղեկավար Լեռնիկ Ավանեսյանը։

Նրա խոսքով՝ իրեն տեղեկացրել են այդ մասին այն ժամանակ, երբ արդեն եկել են դրոշը հանելու․ «Ինձ զանգեցին, ասացին՝ ռուսները եկել են, որ դրոշը հանեն, ի՞նչ անենք, ես էլ ասացի՝ իրավասու չեմ ասել, ի՞նչ իմանամ՝ ինչ անենք, քանի որ դա վերևների հարցն է»,– ասաց Ավանեսյանը։

Համայնքի ղեկավարը նշեց, որ այս պահին Ամարաս վանքի վրա ոչ Արցախի, ոչ Հայաստանի դրոշը դրված չէ։

Նա հավելեց նաև, որ երկու օր առաջ, ադրբեջանցիները մոտ 1 կմ առաջ էին տվել իրենց դիրքը, այնուհետև՝ ռուս խաղաղապահների միջնորդությամբ հետ գնացել։ Ադրբեջանցիները պարտադրել են Ամարաս վանքի վրա տեղադրված Արցախի դրոշը իջեցվի՝ ինչի փոխարեն ռուս խաղաղապահներն առաջարկել են Արցախի դրոշն իջեցնել, Հայաստանինը դնել։

Հիշեցնենք, որ պատերազմից հետո՝ 2020 թվականի տարեվերջին, հրապարակումներ եղան այն մասին, որ Ամարասի վանքային համալիրի պարսպին ծածանվում էր Ռուսաստանի դրոշը։ Պատճառաբանվում էր, թե այս կերպ վանքը փորձում էին հեռու պահել ադրբեջանական ոտնձգություններից։

Please enter a valid URL