Search
Close this search box.

Ուկրաինայի նախագահը հայ ժողովրդին մաղթում է խաղաղություն և բարգավաճում

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Հայաստանի անկախության հռչակման 30-րդ տարեդարձի կապակցությամբ հայ ժողովրդին մաղթում է խաղաղություն և բարգավաճում, այս մասին ասված է նախագահ Արմեն Սարգսյանին ուղղված շնորհավորական ուղերձում.

«Ուկրաինայի ժողովրդի անունից անձամբ շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության Ազգային տոնի ՝ Անկախության օրվա կապակցությամբ:

Հուսով եմ, որ մեր պետությունների միջև երկկողմ հարաբերությունների առկա ներուժի, ինչպես նաև հայ և ուկրաինացի ժողովուրդների միջև բազմադարյա հարաբերությունների իրացումը կնպաստի փոխըմբռնման և փոխադարձ հարգանքի վրա հիմնված երկխոսության ամրապնդմանը:

Մաղթում եմ Ձեզ, Ձերդ Գերազանցություն, քաջառողջություն և հաջողություններ պատասխանատու գործունեության մեջ, իսկ հայ ժողովրդին ՝ խաղաղություն և բարգավաճում:

Ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Ձեզ Ուկրաինայի անկախության 30-ամյակի կապակցությամբ ջերմ շնորհավորանքների համար»:

Please enter a valid URL