Երեսուն տարվա անկախ պետություն, մի ամբողջ երեսուն տարվա , որտեղ չձևավորվեց տեսլական ապագայի, որտեղ մինչև վերջ չհասկացան` ո՞վ են , ու՞ր են գնում , և ի վերջո , ո՞վ են ուզում դառնալ, ու՞ր են ուզում գնալ , ուզում են գնալ, թե՞ ոչ։ Երեսուն տարում երկրում չձևավորվեց համազգային նպատակ , չձևավորվեց ու վերջ։ Ստեղծվեց քրիստոնեական ազգի իմիտացիա , պատրանք , որի ներկայացուցիչները բացարձակ չկրեցին այդ արժեհամակարգը, ստեղծվեց պետականության պատրանք , որտեղ չհարգվեց այդ պետականության օրենքները , սահմանադրությունը, աշխատանքը։
Երբ չկա տեսլական , չկա նպատակ , չկա ճանապարհային քարտեզ հստակ շարժման , պիտի այդ դատարկությունը լրացվեր գռեհիկ պաթետիզմով ու ռաբիզ հայրենասիրությամբ։ Ադրբեջանն ուներ նպատակ ու ամեն ինչ անում էր այդ նպատակին հասնելու համար…
Հասավ , նոյեմբերի իննին հասավ, բա Երեսուն տարի աշխատում էր, զինվում էր այդ նպատակին հասնելու համար։
Դուք էլի մի ունեցեք նպատակ , մաքսիմում երազե՛ք , երազե՛ք Կարսի , Անիի , հիմա արդեն Շուշիի համար , դե երազելը հեշտ է , ջանք պետք չէ գործադրել։
Հա , երգ կար, 《 Ու՞ր էիր տեր Աստված》, էդ երգը հանկարծ չերգեք , հիմա դա էլ ակտուալ չէ. դուք չունեցաք ձեր մեջ Աստծուն, դուք հեռացաք նրանից , բա հեռանալով պիտի կորցնեիք ու չգտնեիք` թաթախված գոռոզություն կոչվող մեղքի մեջ։ Մեր ապագան մշուշոտ է այս նկարի պես , մշուշոտ ու երազային։ Շարունակե՛ք չունենալ նպատակ , երազե՛ք ,դա հեշտ է , երազե՛ք` հույս ունենալով որ մշուշի միջից դուրս կգաք պայծառ ապագա։
Նկարը` Mane Mosyan ի
Հարություն Մնացականյանի ֆեյսբուքյան էջից