Երգիչ, կոմպոզիտոր Հայկոն (Հայկ Հակոբյան) ծանր վիճակում հոսպիտալացվել է։ Նա «Միքայելյան» հիվանդանոցի (Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ) վերակենդանացման բաժանմունքում է։
Ավելի վաղ մամուլում լուրեր էին տարածվել, որ երգչին հիվանդանոց տեսակցության է գնացել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Տեղեկությունը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հաստատեց Ալեն Սիմոնյանի խոսնակ Ծովինար Խաչատրյանը: Մեր տեղեկություններով՝ երգիչը կորոնավիրուսով է վարակվել, ինչի հետեւանքով էլ առողջական վիճակը վատացել է: