Search
Close this search box.

Հայտնի է, թե ինչ է կերել Հիտլերը ինքնասպանությունից առաջ

Պատմաբան Շտեֆան Դիտրիխը, Ադոլֆ Հիտլերի անձնական խոհարարի Կոնստանցիա Մանցիարլիի օրագիրն ուսումնասիրելուց հետո բացահայտել է, որ նացիստական Գերմանիայի առաջնորդը իր  վերջին ընթրիքին ձվածեղ և կարտոֆիլի պյուրե է  կերել:

Իր կյանքի վերջին օրը՝  1945 թվականի ապրիլի 30-ին, Հիտլերը կարգադրել է բունկեր հրավիրել խոհարարուհուն և նրան պատվիրել իր մոտ բերել այդ ուտեստները: Ըստ պատմաբանի՝ Կոնստանցիա Մանցիարլին առաջիններից է եղել, որ իմացել է Հիտլերն ինքնասպանության մասին:

Մանցիարլիի գրառումներից պարզվել է նաև, որ Հիտլերը նաև քաղցրավենիքներ է սիրել, իսկ խոհարարը նրա համար պատրաստել է տարբեր տեսակի կարկանդակներ ու տորթեր:

Հիտլերի սպասարկող անձնակազմի տեղեկություններով, ապրիլի 30-ին Հիտլերը, ընթրիքից հետո հրաժեշտ է տալիս իր մերձավորներին և համակիրներին ու կնոջ` Եվա Բրաունի հետ առանձնանում սենյակներից մեկում:

Մի քանի վայրկյան անց, սենյակից լսվում են կրակոցներ:

Հիտլերի ինքնասպանությունից հետո Կոնստանցիա Մանցիարլիի ճակատագիրը մինչև վերջ չի հաջողվել պարզել:  Ըստ վարկածներից մեկի՝ նրան սպանել է սովետական բանակի զինվորներից մեկը:

 

Please enter a valid URL