Search
Close this search box.

Առաջիկա օրերին արևառատ եղանակ կտիրի․ Գագիկ Սուրենյան

Առաջիկա օրերին Հայաստանը գտնվելու է անտիցիկլոնային դաշտի ազդեցության գոտում, լինելու է տաք, արևառատ եղանակ։

Նոյեմբերի 27-ից հետո ջերմաստիճանը մի փոքր կբարձրանա, որին արդեն նոյեմբերի 30-ից կհաջորդեն տեղումներ: Tert.am-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

Լեռնային շրջաններում ձյուն է սպասվում, նախալեռնային, հովտային գոտիներում՝ անձրև,-ասաց Գագիկ Սուրենյանը:

Նա նշեց, որ Բարենցի ծովից եկած արկտիկական օդային հոսանքներն (ջերմաստիճանը -10 աստիճան) այլևս ՀՀ տարածքում չեն։

Please enter a valid URL