«Հրապարակ»-ը գրում է. «Սերժ Սարգսյանի եւ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի հանրահայտ մերձավոր Վահրամ Գյուրողլյանը հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում։ Նա անցնում է ապօրինի ծագման գույքի բռնագանձման գործով, ՊԵԿ նախկին պաշտոնյային, նրա տիկնոջը, որդուն, անգամ զոքանչին ծանուցել են առաջիկա օրերին ներկայանալ ու բացատրություններ տալ իրենց անունով սեփականության օրինականության հետ կապված։
Հիշեցնենք, որ Գյուրողլյանը ՊԵԿ երկարամյա աշխատակիցներից է, եղել է ֆինանսների նախարարության նախաբացթողումային հսկողության վարչության պետը, ապա Բագրատաշենի զննման վարչության պետը։ Նախկինում նրա անունը մամուլում հաճախ էր շրջանառվում «լեւի գործեր» անելու համատեքստում։
Ըստ նույն աղբյուրների՝ Գյուրողլյանը խոշոր բիզնես ունի Վիեննայում: Գյուրողլյանին ամենասկզբում հովանավորում էր Սերժ Սարգսյանի փեսան՝ Հայկ Խաչատրյանը։ Հետո դարձավ նաեւ Գագիկ Խաչատրյանի մտերիմը»: