«Ես կոնկրետ պատասխաններ չեմ տա, որովհետև հենց այս պահին բանակցություններ են ընթանում, և չեմ կարող որևէ հստակ բան ասել սահմանին գազի գնի վերաբերյալ»,- այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 20-ին, Երևանում անցկացվող «Armenian Business Forum»-ի շրջանակներում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով գազի գնի վերաբերյալ հարցին:
«Սակագնի ձևավորման առումով մենք կարծում ենք, որ մեզ մոտ բացարձակ հավասարակշռված իրավիճակ է: Վերջին 2 տարում հսկայական աշխատանք է արվել այս ուղղությամբ: Սակագնի ձևավորման հարցում կա բացարձակ փոխադարձ կոնսենսուս և փոխըմբռնում: Այսօր միջազգային շուկայում գները ցույց են տալիս, որ գազի գնի հարցը արդիական է, որը հանգեցրել է բանակցային գործընթացի, որը հիմա ընթանում է: Արդյունքների մասին կտեղեկացնենք»,- ասաց նա: