Search
Close this search box.

«Գաղտնի հանդիպում է եղել Բաթումում. Էրդողանն Փաշինյանից ցանկանում է ստանալ այն, ինչ խոստացվել է 2019-ի հունվարին». Նաիրի Հոխիկյան

Վերլուծաբան Նաիրի Հոխիկյանը գրում է.

ՀՀ վարչապետը սեպտեմբերի 9-ին մեկնել է Բաթում քաղաք’ այնտեղ Վրաստանի վարչապետի հետ ոչ պաշտոնական հանդիպում ունենալու պատրվակով։ Իրականում խոսվում է Փաշինյանի և Էրդողանի հատուկ ներկայացուցչի գաղտնի հանդիպման մասին, որի ժամանակ քննարկվել են դեռևս 2019-ին ձեռք բերված պայմանավորվածության ու գործարքի հարցեր։

ՀՀ քաղաքական իշխանությունը ներքին խողովակներով հերքում էր դա, բայց այսօր Թուրքիայի նախագահը բաց տեքստով հայտարարել է, որ Վրաստանի վարչապետի միջոցով Նիկոլ Փաշինյանը առաջարկել է հանդիպել և քննարկել համագործակցության հարցեր։ Էրդողանը տվել է Վրաստանի վարչապետի անունը’ խնայելով ՀՀ վարչապետին։ Որպեսզի հայ հանրությունը դեռևս չիմանա, թե կոնկրետ ում հետ է հանդիպել Փաշինյանը և ինչ է քննարկել։

Էրդողանը դեռևս չի ասել մանրամասներ, բայց վստահաբար կասի, երբ Փաշինյանից ստանա այն, ինչ խոստացվել է 2019-ի հունվարին։ Երբ ամիսներ շարունակ պնդում էի, որ Փաշինյանը ձգտում է ռուսական ներկայությունը փոխել թուրքականով, ապացուցվում է օր օրի։ Էրդողանն, իհարկե, կարող էր լռել հանդիպման ու քննարկման մասին, բայց հատուկ է բացահայտել որոշ փաստեր’ մեծացնելով ճնշումը և շանտաժը ՀՀ քաղաքական իշխանության նկատմամբ։ Դա թուրքական մարտավարության անբաժան մաս է’ փողով, ժպիտով ու խոստումներով պայմանավորվել դավաճանության մասին, հետո շանտաժով ստանալ ավելին ու զոհել դավաճանին։

Please enter a valid URL