Այսօր Հյուսիսային պողոտայի շարժական պատվաստումային կետում պատվաստված քաղաքացիները ստացել են Երևանի Դրամատիկական թատրոնի ներկայացման տոմսեր։
Խրախուսական ակցիան կշարունակվի նաև վաղը Հյուսիսային պողոտայի և Կասկադի տարածքներում տեղակայված շարժական պատվաստումային կետերում, որտեղ պատվաստված քաղաքացիները կստանան մշակութային միջոցառման տոմսեր:
Քաղաքացիների խրախուսման ակցիան կազմակերպվել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի նախաձեռնությամբ՝ Հայաստանում COVID-19-ի դեմ պատվաստումային գործընթացը խթանելու նպատակով։
Առողջապահության նախարարություն