Search
Close this search box.

Այս իրավիճակում հայ-թուրքական օրակարգը ազգային դավադրություն է. Արմեն Աշոտյան

Արցախյան աղետալի պատերազմից հետո ստեղծված իրավիճակում հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման համար հայկական շահերից բխող որեւէ օբյեկտիվ հիմք չկա։

Ոչ մի լոգիստիկ, տնտեսական, էներգետիկ, խաղաղասիրական, անվտանգային հիմնավորում չի դիմանալու որեւէ քննադատությանը։

Կապիտուլյանտի կողմից Էրդողանի հետ հանդիպում աղերսելը հետապնդում է երկու հիմնական նպատակ։

1. Վերջնականապես կոտրել ազգային դիմադրողականության մեջքը, ապագայում բացառելով հայկական ռենեսանսը/ռեւանշը։

2. Իրականացնել գեոպոլիտիկ ճակատագրական շրջադարձ, Հայաստանը հանելով Ռուսաստանի հետ ռազմավարական դաշինքից։

2009-ին մենք հաղթողի դիրքերից, առանց հրաժարվելիւ մեր ազգային օրակարգից, Արգախից եւ ցեղասպանության ճանաչման հարցից, տարանջատում էինք հայ-թուրքական օրակարգը Արցախյան հարցից եւ Ադրբեջանի հետ հարաբերություններից։

2021-ին պատերազմում պարտված, Արցախից փաստացի հրաժարված, Սյունիքի թյուրքացման վտանգի ներքո, ցեղասպանության ճանաչման հարցը երկրորդ պլան մղած իրավիճակում հայ-թուրքական օրակարգը ազգային դավադրություն է:

 ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյան

Please enter a valid URL