Search
Close this search box.

Սրանք ամեն ինչի ընդունակ են. իրավապաշտպան Կարեն Հեքիմյան

Ադրբեջանին ճանապարհ տալուց խոսում են:
Ճանապարհի դիմաց ստացած եկամուտներից խոսում են:
Գորիս-Կապան ճանապարհին այլընտրանքային ճանապարհի մասին խոսում են:
Որոտանի և անկլավների՝ իբր Ադրբեջանի պատկանելիության մասին խոսում են:
Խորհրդային քարտեզների մասին խոսում են:

Սրանք անգամ Ադրբեջանի տարածքային ամբողջականության անձեռնմխելիության մասին են խոսում:
Միայն Արծվաշենի մասին չեն խոսում: Անտրամաբանական է, քանզի եթե վերը նշված հանգամանքների մասին խոսում են, ապա Արծվաշենի մասին չէին կարող չխոսել: Ավելին՝ սրանք կարող էին Արծվաշենի վերադարձը ներկայացնել որպես իրենց քաղաքականության նվաճում:

Սակայն, սրանք Արծվաշենի մասին լռում են: Դա նշանակում է, որ սրանք, այնպես, ինչպես 29 տարի առաջ, Արծվաշենը փոխանակելու են: Եվ եթե 1992 թ Արծվաշենը փոխանակվել էր առանց իրավական փաստաթղթերի, ապա այժմ այն կփոխանակվի օրենքի տառին համապատասխան: Չկասկածեք: Սրանք ամեն ինչի ընդունակ են

Please enter a valid URL