Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հնարավորություն է ստեղծվել: Նա նշել է, թե Վրաստանի վարչապետն իրեն է փոխանցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հանդիպման մասին առաջարկը:
«Այդ միջանցքի բացվել-չբացվելու հարցը բացառապես քաղաքական է։ Եթե Թայիփ Էրդողանի հետ հանդիպել ես ուզում, դրա համար անհրաժեշտ է կատարել հայտնի քայլերը։ Մենք դեմ չենք հանդիպելուն։ Հանդիպման պատրաստվելիս պետք է դրական մոտեցում ցուցաբերելու քայլեր անել։ Եթե Վրաստանի վարչապետի միջոցով երկխոսության ինձ ուղղված առաջարկը այս հարցում իսկապես անկեղծ է, ես էլ անկեղծություն կցուցաբերեմ և դիվանագիտություն կսկսենք։ Աստվածն առաջ՝ նա այստեղ ոչ թե բացասական, այլ դրական մոտեցում կցուցաբերի։ Աստվածն առաջ»,- ասել է Էրդողանը՝ հույս հայտնելով, որ «Զանգեզուրի միջանցքի բացման միջոցով կչեզոքացվեն նաև ՀՀ և Ադրբեջանի միջև խնդիրները»: