Նոյեմբերի 25-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Երևան Մեղրի ավտոճանապարհին Գորհայքի վարչական տարածքում, ճանապարհի մերկասառույցի պատճառով ողբերգական ավտովթար է տեղի ունեցել:
Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ Եղվարդ քաղաքի բնակիչ 61-ամյա Աշոտ Նահապետյանը իր վարած ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց երթևեկելի գոտի և մխրճվել MAN մակնիշի ավտոմեքենայի մեջ:
Վթարի հետևանքով 06-ի ուղևորուհին տեղում մահացել է, իսկ 2 հոգի էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Shamshyan.com-ի թղթակցի հետ զրույցում հավաքվածներն արդարացիորեն բարձրաձայանում են, որ ճանապարհը ամբողջովին պատված է մերկասառույցով, ճանապարհի ձնահեռացման ու մշակման աշխատանքներ չեն կատարվել և առանց վարանելու կարելի է պնդել, որ վթարի հիմնական պատճառը նշված ճանապարհը սպասարկող ճանշինականներն են:
Կայքի տեղեկություններով, ճանապարհի մաքրման պատասխանատուն է Ազգային ժողովի պատգամավոր Հերմինե Նաղդալյանի ամուսնու ՍՊԸ-ն:
[smartslider3 slider=222]