Search
Close this search box.

Շեղվելու ընդհանրապես տարբերակ չկա. իմ տեղեկություններով 4 հոգի են եւ մեքենայով են անհետացել. Գորիսի փոխքաղաքապետ

Տվյալ հատվածում շեղվելու ընդհանրապես տարբերակ չկա, եթե շեղվեն ձորը կընկնեն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գորիսի փոխքաղաքապետ Կարեն Քոչարյանը` խոսելով Գորիս- Կապան ճանապարհին երկու քաղաքացիների` ճանապարհից շեղվելու եւ Ադրբեջանի տարածքում հայտնվելու մասին ԱԱԾ հայտնած տեղեկատվության մասին:

«Էդ շեղվելը չգիտեմ ինչ արտահայտությունն է, բայց Քարահունջի էս մի պոստից մյուս պոստ չեն հասել, առաջին պոստը անցել են, մյուս պոստ չեն հասել, ու այդտեղ ճանապարհ չկա, որ ասես շեղվող լինի, շեղվեն, ասֆալտի ճանապարհ է, որը գնում է դեպի Կապան: ԱԱԾ-ն հայտնեց, որ Քասախից են եւ երկու հոգի են, բայց իմ տեղեկություններով 4 երիտասարդ են: Նրանք «Մերսեդես» մակնիշի մեքենայով են եղել, մեքենան նույնպես անհետացել է»,-ասաց նա:

Կարեն Քոչարյանը նշեց, որ հավանականությունը շատ մեծ է, որ գերի են ընկել երիտասարդները. «Չգիտեմ, ինչ են անում նրանց հայտնաբերելու ուղղությամբ, դա արդեն ԱԱԾ-ին հարցրեք, մեզ չեն թույլատրում, որ խառնվենք, երեւի խանգարում ենք»:

Please enter a valid URL