Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որևիցե մեկին չի հաջողվի հեռացնել Արցախի դրոշը, Արցախի զինանշանը. Ալեն Սիմոնյան

Որևիցե մեկին չի հաջողվի հեռացնել Արցախի դրոշը, Արցախի զինանշանը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Գորիս-Կապան ճանապարհին տեղի ունեցած միջադեպին:

«Ապարդյուն գործ է, որն ավելի շատ միտված է մարդկանց նյարդայնացնելու, մարդկանց հույզերի վրա ազդելու, բայց չի ստացվելու», — ասաց ԱԺ նախագահը:

Սիմոնյանը նշեց, թե որևէ տեղեկություն չունի՝ շարունակվում են արդյոք Գորիս-Կապան ճանապարհի վերաբերյալ բանակցությունները:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17-ին Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանիցները կանգնեցրել էին հայկական ավտոբուսը, որը տեղափոխում էր արցախցի երեխաների։

Please enter a valid URL