Search
Close this search box.

Հայկ Հովհաննիսյանը դուրս է գալիս ՔՊ-ից

Երևանի ավագանու նախկին անդամ, ՔՊ-ական Հայկ Հովհաննիսյանը գրել է.

«Հարգելի՛ ընկերներ։

Երկար տարիներ արտերկրում ապրելուց հետո որոշում կայացրեցի վերադառնալ հայրենիք, ու ձեռք բերածս գիտելիքն ու փորձը ծառայեցնել Հայաստանին։ Երկրում դրական փոփոխության ակնկալիքով անդամակցեցի ՔՊ Կուսակցությանը (2016թ):

Այս 5 տարիների ընթացքում անկեղծ եմ եղել իմ ցանկություններում՝ հայրենիքիս ու համաքաղաքացիներիս հանդեպ։ Հասցրել եմ նաև ձեռք բերել լավ ընկերներ թե կուսակցության ներսում, թե քաղաքական դաշտում և թե 2020թ. ռազմի դաշտում։ Հավատարիմ եմ եղել կուսակցության որդեգրած գաղափարներին։

Առանձնակի շնորհակալություն եմ ուզում հայտնել Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին՝ վստահության և համագործակցության համար։ Ուր էլ որ լինեմ, շարունակելու եմ ծառայեցնել գիտելիքներս բացառապես ի շահ Հայաստանի Հանրապետության և նրա քաղաքացու։ Այս պահից սկսած պատրաստ եմ լսելու թե աշխատանքի և թե համագործակցության առաջարկներ։

Հ.Գ. ՔՊ կուսակցության հարգելի նախագահ Սուրեն Պապիկյան։ Գրառումս կարող եք հիմք ընդունել, որպես կուսակցությունից դուրս գալու դիմում»։

Please enter a valid URL