Search
Close this search box.

Վանեցյանը փոխանցեց

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի սեպտեմբերի 16-ի կարգադրությամբ Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի կապակցությամբ Ազգային ժողովի պատգամավորներին վճարվել է պարգևավճար:

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարել էր, որ գումարն ուղղելու է պատերազմի հետևանքով առաջացած սոցիալական խնդիրների լուծմանը։

Խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը այսօր ստացած պարգևավճարը փոխանցել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնին:

Please enter a valid URL