ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ ընդդիմությունը վերսկսում է փողոցային պայքարը՝ հանրահավաքները. «Երկիրը գտնվում է խիստ բախտորոշ փուլում, կա ճգնաժամ, պետականությանը վտանգ է սպառնում: Այս թեմայով մենք քննարկում ենք ունեցել և պլանավորել մեր առաջիկա աշխատանքները, նաև լսել ենք մեր համակիրների տեսակետը՝ առաջիկա անելիքների վերաբերյալ:
Մենք մշտապես հայտարարել ենք, որ չենք հրաժարվելու փողոցային պայքարից: Այս փուլում ակտիվ քննարկումների մեջ ենք, թե ինչ անենք, որպեսզի չեզոքացնենք մեր երկրին սպառնացող վտանգները և կանխենք Հայաստանի թուրքացումը: Այս իմաստով ընդդիմությունը, մասնավորապես մեր դաշինքը, անելիք ունի: Առաջիկայում դուք ականատես կլինեք նաև փողոցային ակցիաների և գործողությունների»,-ասաց Սաղաթելյանը: