Հերոս տղերքի ծնողներ, հարազատներ, եղբայրներ եւ քույրեր։ Մենք արդեն հայտարարությամբ պահանջել ենք չեղարկել Սեպտեմբերի 21 ի գունագեղ համերգն ու հրավառությունը։ Մեր պահանջը կրկնում ենք։ Իսկ այսօր ժամը 17.00 ից եղեք Հանրապետության հրապարակում՝ կառուցվող բեմի դիմաց, որ մեր պահանջն ավելի տեսանելի եւ հասկանալի լինի։
Նրանք, ովքեր աշխատանքի պատճառով չեն կարող այդ ժամին, միացեք ավելի ուշ։ Այդ օրվա հրավառությունը անվերականգնելի աղետ կբերի։
Գեղամ Նազարյան՝ հերոս Աբգար Նազարյանի հայրը