Search
Close this search box.

ՈՒՇԱԳՐԱՎ․ Պատերազմից 6 ամիս առաջ մի ընկերություն դիմում է Ադրբեջանին` Կովսականի ոսկու հանքը շահագործելու համար, այն դեպքում, երբ այն մեր հսկողության տակ էր

Վերլուծաբան Նաիրի Հոխիկյանը գրում է.

Ո՞ր երկիրն է ավելի շահագրգռված մտել Արցախի գրավյալ տարածքներ․
Պատերազմից մոտ 6 ամիս առաջ՝ 2020-ի ապրիլին բրիտանական Anglo-Asian Mining ընկերությունը դիմել է Ադրբեջանի կառավարությանը՝ թույլ տալու Արցախի Կովսականի (Զանգիլան) մոտակայքում զբաղվելու հանքարդյունաբերությամբ։ Այնտեղ ոսկու մեծ պաշարներ կան։

Ադրբեջանը տվել է համաձայնություն, իսկ Հայաստանի կառավարությունը գոնե չի առարկել՝ հաշվի առնելով, որ այդ ժամանակ Կովսականը հայկական կողմի հսկողության տակ էր։ Եղե՞լ է արդյոք ներքին պայմանավորվածություն Հայաստանի, Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի միջև․․․

2020-ի պատերազմից անմիջապես հետո Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարություն տարածեց՝ հրավիրելով միջազգային խոշոր ընկերություններին ներդրումներ անել Արցախի գրավյալ տարածքներում։
Առաջին արձագանքը բրիտանական BP (British Petrolium) ընկերությունից էր, որը ցանկություն հայտնեց հարավում արևային էներգիայի արդյունավետ օգտագործման կայաններ հիմնել։

2021-ի փետրվարին Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը հայտարարեց, թե թուրքական Բայրաքթար հարվածային ԱԹՍ-ները լավ փորձարկում անցան Արցախում, և իրենք պատրաստ են գործարք կնքել Թուրքիայի հետ։
2021-ի մայիսին Բաքու ժամանեց Մեծ Բրիտանիայի արտահանումների նախարար Գրեհեմ Ստյուարտը՝ կրկին ցանկություն հայտնելով ներդրումներ կատարել Արցախի գրավյալ տարածքներում։

Արցախի գրավյալ տարածքներում բոլոր խոշոր մայրուղիները կառուցում են թուրքական և բրիտանական ընկերությունները։ Դրանց կոնսալթինգով զբաղվում է կրկին բրիտանական Global Data ընկերությունը։
Եվ վերջապես, Շուշիում այսօր ճարտարապետական բոլոր աշխատանքները, ավելի պարզ՝ հայկական դիմանկարի ոչնչացումը կատարվում է Մեծ Բրիտանիայից հրավիրված հայտնի ճարտարապետ Ադրիան Գրիֆիտսի ծրագրերով։ Նա հայտարարել է, թե Շուշին վերակառուցում է որպես ադրբեջանական մշակութային մայրաքաղաք։

Please enter a valid URL