Search
Close this search box.

Ջաղացաձոր համայնքի մեծ մասը ջրազրկված է․ ջրամբարը գտնվում է թշնամու վերահսկողության տակ

Գեղարքունիքի մարզի Ջաղացաձոր համայքի մեծ մասը ջրազրկված է, քանի որ գյուղի ջրամբարը գտնվում է թշնամու վերահսկողության տակ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը։

«Մայիսի 12-ից, երբ թշնամիներն անարգել մտան մեր տարածք, ջրամբարը թշնամու տիրապետության տակ է գտնվում։ Ջրամբարից օգտվել կարող ենք, բայց մտավախություն ունենք, որ ջուրը թունավորած կլինեն բնակիչներին վնասելու համար»,- պատմեց Ավետյանը։

Հակոբ Ավետյանի խոսքով՝ գյուղը ջուր ստանում է մոտակա գյուղերից, երբեմն էլ գյուղացիներն են իրենց միջոցներով ջուր բերում։

«Հեռավոր գյուղերից ջուր բերել չենք կարող, որովհետև դա մեծ գումարների հետ է կապված։ Մեզ այլընտրանք է պետք, և այդ հարցը համայնքն իր միջոցներով լուծել չի կարող, անհրաժեշտ է Կառավարության մասնակցությունը։ Կառավարություն էլ դիմել ենք այս հարցով, բայց որևէ շոշափելի արդյունք չի եղել»,- նշեց Հակոբ Ավետյանը։

Please enter a valid URL