Search
Close this search box.

Սյունիքում այլընտրանքային ճանապարհների կառուցումը մտադիր ենք վերջնական ավարտին հասցնել 2022–ի գարնանը. Պապիկյան

Սյունիքի մարզում կառուցվող այլընտրանքային ճանապարհների կառուցումը կառավարությունը մտադիր է վերջնական ավարտին հասցնել 2022թ–ի գարնանը։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 16-ին, լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։

Նրա խոսքով, դրանցից առաջինը Կապան–Տաթև գրունտային ճանապարհն է, որն այսօր վարորդներից շատ քչերն են ընտրում, այն էլ` միայն ոստիկանական խմբերի ուղեկցությամբ։

«Անհրաժեշտության դեպքում այն բեռնատարները, որոնք կցանկանան երթևեկել Կապան–Տաթև ուղղությամբ, կուղեկցվեն ոստիկանների կողմից, քանի որ այնտեղ, գիտեք, վերանորոգման աշխատանքներ են ընթանում, ու առանց ոստիկանական ուղեկցության խնդիրներ կարող են առաջանալ»,– ասաց Պապիկյանը` հավելելով, որ այժմ շատերը խուսափում են այս ճանապարհով երթևեկելուց, քանի որ գերբեռնված են լինում ու նույնիսկ փոքր քարի պատճառով կարող են անցանկալի իրավիճակում հայտնվել։

Ասֆալտապատումից հետո, Պապիկյանի համոզմամբ, ճանապարհն ավելի երթևեկելի կդառնա։ Միակ խնդիրը կարող է ծագել Տաթևի «Սատանի կամուրջ» կոչվող հատվածում, բայց կառավարությունը նաև այս ճանապարհին է այլընտրանք կառուցելու` Տաթև–Լծեն ուղղությամբ։

Սյունիքում ծրագրված է նաև նոր, այլընտրանքային ու անվտանգ ճանապարհներ կառուցել Տաթևից դեպի Բարձրավան, Շուռնուխ, Ճակատեն ու Որոտան գյուղեր։

Please enter a valid URL