Ես չգիտեի, որ այսքան խեղճ ենք․․
Մտքովս չանցավ, թե այսքան՝տգետ․․
Ես չգիտեի, որ փնթի-փնթոշ,
Թրքասեր թուրք ենք․․,
Սխալ-Ես չգիտեի, որ այսքան խեղճ ենք․․
Մտքովս չանցավ, թե այսքան՝տգետ․․
Ես չգիտեի, որ փնթի-փնթոշ,
Թրքասեր թուրք ենք․․,
Սխալ-սխալ են ինձ ուսուցանել,
Սխալ գրքեր եմ կարդացել, սերտել,
Սխալ մի ազգի պատմությունն է ինձ
Ոգեւորել ու ոգեշնչել․․
Հիմա նայում եմ մեզ ներս ու դրսից,
Որքան տգետ ու որքան անհաշտ ենք․․․
Անտարբեր, փնթի, անուղեղ բութ ենք․․․
<Ամոթից մեռա> խոսքը հայկակա՞ն,
Թե՝ թուրքական է, ո՞վ գիտի․․․ասեք․․․
Ես չգիտեի, որ հայը էս է,
Ես չգիտեի, որ հայրենիքը
Տալն ու հանձնելը մի ստից բան է․․
Ես չգիտեի, որ ուրանալը հերոսություն է
Իսկ հող հանձնելը՝ գունագեղություն․․․
Ես չգիտեի, որ անկախությունն այսքան ատելի,
Ու հայրենիքը՝ էժան վաճառվող մի խաղալիք է․․
Ես չգիտեի, որ եռագույնը այսքան դժգույն է․․․․․
16․09․․2021սխալ են ինձ ուսուցանել,
Սխալ գրքեր եմ կարդացել, սերտել,
Սխալ մի ազգի պատմությունն է ինձ
Ոգեւորել ու ոգեշնչել․․
Հիմա նայում եմ մեզ ներս ու դրսից,
Որքան տգետ ու որքան անհաշտ ենք․․․
Անտարբեր, փնթի, անուղեղ բութ ենք․․․
<Ամոթից մեռա> խոսքը հայկակա՞ն,
Թե՝ թուրքական է, ո՞վ գիտի․․․ասեք․․․
Ես չգիտեի, որ հայը էս է,
Ես չգիտեի, որ հայրենիքը
Տալն ու հանձնելը մի ստից բան է․․
Ես չգիտեի, որ ուրանալը հերոսություն է
Իսկ հող հանձնելը՝ գունագեղություն․․․
Ես չգիտեի, որ անկախությունն այսքան ատելի,
Ու հայրենիքը՝ էժան վաճառվող մի խաղալիք է․․
Ես չգիտեի, որ եռագույնը այսքան դժգույն է․․․․․
16․09․․2021
Մարգարիտ Եսայան