Search
Close this search box.

Հայաստանը ստանձնել է ՀԱՊԿ նախագահությունը

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Դուշանբե քաղաքում Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնի նախագահությամբ տեղի է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի նիստը, որին մասնակցել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը: Հանդիպմանը ներկա էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը: Այս մասին տեղեկանում ենք ՀԱՊԿ կայքից։

Նշվում է, որ Հավաքական անվտանգության խորհրդի անդամները քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգության արդի հիմնախնդիրները և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործունեության հիմնական արդյունքները: Քննարկման ամենակարևոր հարցերից էր Աֆղանստանի իրավիճակը և դրա ազդեցությունը ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության վրա:

Նիստում Հայաստանը ստանձնել է ՀԱՊԿ նախագահությունը 2021-2022թթ.-ի համար և Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է երկրի իրականացնելիք առաջնահերթությունները:

Հավաքական անվտանգության խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա Երևանում 2022 թվականի 4-րդ եռամսյակում: Այս հարցի վերաբերյալ ընդունվել է առանձին արձանագրային որոշում:

Please enter a valid URL