Search
Close this search box.

ՀՀ դրոշը թարս են դրել ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի առջև` ՀԱՊԿ նիստում

ՀԱՊԿ անդամ երկրների հերթական նիստի ժամանակ ՀՀ դրոշը սեղանին թարս էր դրվել։ Բանն այն է, որ կազմակերպիչները Հայաստանի դրոշը շրջված են տեղադրել։ Հանդիպումների սրահում՝ ՀՀ ներկայացուցչի տեղում, հայտնվել էր Կոլումբիայի դրոշը։

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կարող էր պաշտոնական հանդիպումը սկսելուց առաջ խնդրել շտկել ՀՀ դրոշը, սակայն պաշտոնական լուսանկարներում ՀՀ դրոշ շրջված է, ուստի կամ Գրիգորյանը չի նկատել, կամ միտումնավոր ուշադրություն չի դարձրել։

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ, երբ Արտակ Դավթյանը հյուրընկալել էր ՌԴ խաղաղապահ զորախմբի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին, Ռուսաստանի սխալ դրոշ է դրված՝ թարս, որից հետո պաշտոնական լուսանկարները հեռացվեցին։

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը 2021 թվականի սեպտեմբերի 14-17-ը գտնվելու է Տաջիկստանի Հանրապետության մայրաքաղաք Դուշանբեում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին մասնակցելու նպատակով: Այցի շրջանակներում նախատեսված են երկկողմ հանդիպումներ:

Աղբյուր` Փաստինֆո

Please enter a valid URL