Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանեց Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբե։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` վարչապետին դիմավորեցին Տաջիկստանի վարչապետ Կոխիր Ռոսուլզոդան և Արտաքին գործերի փոխնախարար Ամիրխոն Կուրբոնզոդան։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16-ին կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդի նիստին։
Սեպտեմբերի 16-ին նախատեսվում է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ։ Սեպտեմբերի 17-ին վարչապետը կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության-Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության համատեղ նիստին։