ՀՀ իշխանությունները պատրաստ են խորհրդարանական հանձնաժողովի շրջանակներում պատասխանել հետաքրքրող բոլոր հարցերին։ Այս մասին ԱԺ-ում կառավարական ժամի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի՝ Բաքվի ներկայացուցիչների հետ գաղտնի բանակցությունների մասին հարցին։
Նա հերքեց այդ լուրերը։ Փաշինյանը շտապեց վստահեցնել, որ սա Ադրբեջանի նախաձեռնած տեղեկատվական պատերազմի մի մասն է:
Նա նաեւ անդրադարձավ Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի թեմային, որը պետք է եթեր դուրս գար անցած տարի սեպտեմբերի 27 -ին, բայց այդպես էլ դուրս չեկավ: Փաշինյանի խոսքով՝ լրագրողի հետ զրույցը չի հրապարակվել, քանի որ ԼՂ-ում ռազմական գործողությունների սկսվեցին։
«Հարցազրույցի պահին անհնար էր դրանք կանխատեսել: Համապատասխան հետազոտական ինստիտուտները մեզ մինչեւ սեպտեմբերի 25-ը հայտնում էին լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսման ցածր հավանականության մասին: Այնուամենայնիվ, հարցազրույցը պահպանվել է ինչպես եթերում, այնպես էլ չխմբագրված տարբերակներով, եւ երբ Ազգային ժողովը ստեղծի հետաքննական հանձնաժողով՝ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելու համար, խորհրդարանականները հնարավորություն կունենան ծանոթանալու դրան: Ի վերջո, կան հարցեր, որոնց հասարակությունը եւ խորհրդարանը կարող են եւ պետք է ստանան պատասխաններ: Մենք ոչ ժողովրդից, ոչ էլ խորհրդարանից թաքցնելու բան չունենք»,-շեշտեց Փաշինյանը։