Search
Close this search box.

Այսօր, որդու տարեդարձին, հերոս Ալբերտի հայրը դիմում է բոլոր ծանոթ ու անծանոթ մարդկանց

Նախորդ տարի այս օրը անակնկալ այցելեցինք Արցախ ծառայութայն մեջ գտնվող զինվոր Ալբերտին ասելու՝ ծնունդդ շնորհավոր: Այո՛, այսօր Ալբերտս կդառնար 20 տարեկան, բայց չարաբաստիկ պատերազմը չթողեց, որ տեսնեինք թե ինչպիսին կլինեյիր դու այսօր՝ 20 տարեկանում ու դրանից հետո:
Այս աշխարհում քո բացակայությունը ոչ ոք, ոչ մի կերպ չի լրացնի: Մարտի դաշտում արված վերջին լուսանկարներդ՝ ուժի, պայքարող տեսակի, բռնկված ցասումդ արտացոլող ու դրա կողքին միաժամանակ, բարի ու խաղաղ ժպիտով, հանգստություն հաղորդող կերպարդ այնքան իրարամերժ էմոցիաներ ու անպատասխան հարցեր թողեցին: Հավերժ մնացիր 19-ամյա պայքարող մարտիկ…
Այսօր քո տարեդարձին,կրկին անգամ դիմում եմ բոլոր ծանոթ ու անծանոթ մարդկանց, «Եռաբլուր» պանթեոնում ծաղիկներից ժամանակվոր բլուր սարքելու փոխարեն, այդ ծաղկի գումարները կուտակենք ստորև բերված հաշվեհամարներին :
VTB բանկ
AMD 16040116084300
USD 16040116084301
EUR 16040116084302
RUR 16040116084303
Նպատակը մի բարի գործ ավելին անելն է: Ուզում եմ, որ այն բարությունն ու ջերմությունը, որ Ալբերտն իր լուսավոր ներկայությամբ հաղորդում էր շրջապատող մարդկանց, բարի գործերի տեսքով շարունակական բնույթ կրի. Ալբերտն այդպիսով է հիմա ապրում:
Երկնային ծնունդդ շնորհավոր, որդի՛ս: Հպարտ եմ որպես քո հայր, բայց որպես հայ մարդ՝ խոնարհումս քեզ:

Please enter a valid URL