Search
Close this search box.

Վիրավորում ստացած զինվորը շատ արյուն էր կորցրել. տեղափոխել են Երևան. մանրամասներ

Երեկ վիրավորում ստացած զինվորը շատ արյուն էր կորցրել, տեղափոխել են Երևան: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի Կապանի շրջանի Ներքին Հանդ գյուղի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանը։

«Մարտական դիրքում վիրավորում ստացած զինվորի ներկայիս վիճակը լավ է արդեն»,- նշեց Խաչատուր Բաղդասարյանը:

Հետաքրքրվեցինք նաև, թե այս գիշեր և՞ս կրակոցներ հնչել են, պաատսխանեց՝ ոչ:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ 22:30-ից հետո, Ներքին Հանդ գյուղի մարտական դիրքերից կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով մեր կողմը ունեցել է 1 զոհ և 1 վիրավոր:

Հավելենք նաև՝ ՊՆ հայտնել էր՝ ՀՀ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերից մեկում, սեպտեմբերի 13-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, նախնական տվյալներով` մարտական ծառայության կազմակերպման կանոնների խախտման հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել պահեստազորի սերժանտ, 1978թ. ծնված Մկրտիչ Սերյոժայի Հովակիմյանը:

Please enter a valid URL