Search
Close this search box.

Իշխանությունը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փնտրտուքի մեջ է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Armlur.am-ի տեղեկությունների համաձայն՝ հայրենի իշխանությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի փնտրտուքի մեջ է: Բանն այն է, որ սեպտեմբերի 15-ին Դուշանբեում ծրագրվում են ՀԱՊԿ արտաքին գործերի, պաշտպանության նախարարների և անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստերը, իսկ սեպտեմբերի 16-ին՝ Հավաքական անվտանգության խորհրդի վեհաժողովի անցկացումը, որի ընթացքում ՀԱՊԿ նախագահությունը պետք է փոխանցվի Հայաստանին:

ՀՀ իշխանությունը պետք է ունենա իր թեկնածուն այդ պաշտոնում: Իշխանական մեր աղբյուրները փոխանցում են, որ այս պահին թեկնածուն ՀՀ ՊՆ նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանն է, որը անակնկալ ձևով հուլիսին հեռացվեց իր պաշտոնից: Հիմա իշխանությունը քննարկում է նրան ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնին դնել:

Հիշեցնենք, որ դեռևս օգոստոսի 9-ին Հայաստան էր եկել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորած պատվիրակույթունը, որի ժամանակ հանդիպում էր եղել ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հետ:

Նախարարը հանդիպմանը Զասին տեղեկացրել էր ՀԱՊԿ-ում ՀՀ նախագահության հայեցակարգային մոտեցումների մասին՝ շեշտելով, որ հայկական կողմի առաջնահերթություններից են լինելու կազմակերպության գործունեության արդյունավետության բարձրացումն ու կատարելագործումը, ինչպես նաև ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի հետագա զարգացման խնդիրները: Ու հիմա իշխանությունը փորձում է գտնել անձ, որը կկարողանա դերակատարություն ունենալ այս ամենում»։

Please enter a valid URL