Search
Close this search box.

Տեղեկություն՝ վիրավոր զինծառայողի առողջական վիճակից

Սեպտեմբերի 13-ին, ժամը 22:00-ի սահմաններում, ՀՀ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերից մեկում տեղի ունեցած միջադեպի հետևանքով մեկ զինծառայող մահացել է, ևս մեկը վիրավոր է: Տեղեկությունը «Փաստինֆո»-ին հաստատեցին պաշտպանության նախարարությունից:

Վիրավորը 36-ամյա Լևոն Արմենի Սուքիասյանն է (ծնված 1985թ.)։ Վերջինս ևս պահեստազորի սերժանտ է։

ՊՆ-ի փոխանցմամբ՝ վիրավոր զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում։

«Կյանքին վտանգ չի սպառնում: Վիրավորվել է ձեռքից և ոտքից»,- հայտնեցին ՀՀ ՊՆ-ից։

Ավելի վաղ ՊՆ-ն հայտնել էր, որ նախնական տվյալներով` մարտական ծառայության կազմակերպման կանոնների խախտման հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել պահեստազորի սերժանտ, 1978թ. ծնված Մկրտիչ Սերյոժայի Հովակիմյանը:

Please enter a valid URL