Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շենքը կառուցել է իմ խնամի Խաչատուր Սուքիասյանի եղբայրը, ուրեմն՝ այդ փողերն էլ կամ իրենք են տվել, կամ չեն տվել․ Գագիկ Ջհանգիրյանը՝ որդու նոր բնակարանի մասին

Ազգային ժողովում ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը շարունակում է ներկայացնել Վճռաբեկ դատարանի դատավորների թեկնածուներին:

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Արեգնազ Մանուկյանը հարցրեց Գագիկ Ջհանգիրյանին, թե լուրեր են պտտվում, որ այն ժամանակ, երբ ինքն առաջադրվել է ԲԴԽ նախագահի պաշտոնակատար, իր որդու համար Կասկադում 600 հազար դոլարով տուն է գնել, ճի՞շտ է արդյոք դա, և եթե այո՝ որտեղի՞ց նրան այդքան գումար:

Գագիկ Ջհանգիրյանը պատասխանեց, որ այդ շենքը կառուցել է իր խնամի Խաչատուր Սուքիասյանի եղբայրը, և երևի այդ գումարն էլ ինքն է տվել, ինքը տեղյակ չէ: Արեգնազ Մանուկյանը շարունակեց հարցը․ «Այսինքն՝ նա Ձեզ կաշառք է տվել, կոռուպցիոն դեպքի հետ գործ ունե՞նք, որքան էլ ձեր խնամին է, բայց դուք պաշտոնյա եք»։

Ի պատասխան՝ Գագիկ Ջհանգիրյանն ասաց․ «Ինչ կապ ունի, ազիզ ջան, իմ տղան չափահաս է, արդեն երկու և ավելի տարի է՝ առանձին են ապրում, առանձին ընտանիք են, երկու երեխա ունեն, երրորդը ուզում ենք, որ ունենան, դեռ չեն ունեցել, եթե հիմա իր կնոջ հայրը, կամ հորեղբայրը․․․ իմիջիայլոց, հիփոթեքով էլ ձևակերպել են, այդպիսի գումար ոչ էլ Սուքիասյանն է վճարել, այդ բոլորը երևակայության արդյունք են»։

Please enter a valid URL