Հայաստանում սեպտեմբերի 14-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 657 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 249803 դեպքի:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 1621916 վերջին մեկ օրում` 5067 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 10068 պացիենտ. Մեկ օրում ավելացել է 220-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 233521 անձ` վերջին մեկ օրում 416 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 16 քաղաքացի, մահացածների թիվը 5034 է: