«ՄԻԱՍԻՆ» շարժման համահիմնադիր Գևորգ Թադևոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Սեպտեմբերի 21-ին ոչ թե տոնախմբություն պիտի լինի, այլ՝ ՌԱԶՄԱԿԱՆ ՇՔԵՐԹ,
որի առաջին շարքերում պիտի քայլեն
մեր հերոս-նահատակների հարազատները,
պատերազմից վիրավոր ու հաշմանդամ վերադարծաձ տղերքը,
Հայկական բանակում ծառայող մեր զինվորների հարազատները…
Նրանցն է ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ…
Դա պիտի լինի Միասնության, Համերաշխության ու Ոգեկոչման արարողություն…
Հարգանքի տուրք` նրանց, ովքեր իրենց մահով կամ ներկայությամբ պահպանեցին մեր անկախությունը:
Եվ պարսավանք` նրանց, ովքեր վախեցան առաջնորդումից ու գերադասեցին
ՄԵՌՆԵԼ ՄԵՐ ԱՆՄԱՀՆԵՐԻ ԹԻԿՈՒՆՔՈՒՄ…
Մեր ազգը իրական առաջնորդման, վերնախավի կարիք ունի՝
պատասխանատու, սրտացավ, ազգային:
ՍԱ Է ԻՐԱԿԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏԱՆՈՂ ՃԱՆԱՊԱՐՀԸ… ուրիշը չկա»:
Մանրամասն՝ այստեղ