Search
Close this search box.

Իշխանությունը սահմանագծման գործընթացը տապալելու է, նոր տարածքային կորուստների վտանգ է առաջանալու. Աբրահամյան

Իշխանությունը փորձում է հավաստիացնել, թե սահմանների դեմարկացիայի գործընթացը լուծելու է ինչպես Սոթք-Խոզնավար, այնպես էլ՝ Գորիս-Կապան միջպետական ճանապարհին ստեղծված ճգնաժամերը և որպես լուծում առաջ քաշում այդ օրակարգը։ Այս մասին Faceook-ի իր էջում գրել է ԱԺ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, անվտանգային հարցերով փորձագետ Տիգրան Աբրահամյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Դեռ մի կողմ դնենք, որ այդ գործընթացի մեկնարկի համար Ադրբեջանը բարձր գին է սահմանել։

Սահմանագծման/սահմանազատման գործընթացը հիմնված է նուրբ, բարդ հաշվարկների և, իհարկե, ակտիվ բանակցությունների վրա։

Այն ինչ տեսել ենք վերջին 3 տարիներին՝ այս իշխանությունների դերակատարմամբ, արդյո՞ք կարող է երաշխիք տալ, որ այդ գործընթացը մեր օգտին է լինելու։ Միանգամից ասեմ՝ ոչ։

Այս իշխանությունը այդ պրոցեսը ևս տապալելու է, իսկ արդյունքում ոչ միայն Գեղարքունիքի և Սյունիքի հատվածների խնդիրները չեն լուծվելու, այլ նոր տարածքային կորուստների վտանգ է առաջանալու։

Այնպես որ, այս իշխանության պաշտոնավարման պարագայում նոր կորուստներն անխուսափելի են»։

Please enter a valid URL