Search
Close this search box.

Ադրբեջանցիները Հայաստանում են, հիշեցի 2019 թ դեկտեմբերի 5-ը, երբ Փաշինյան Նիկոլը հայտարարեց` չուզողներ են

Ադրբեջանցիները Հայաստանում են: Սև լճում են: Որոտանում են: Գորիս-Կապան ճանապարհն են հսկում: Սոթքում են: Կութի արվարձաններում են: Երասխի վրա են կրակում: Տիգրանաշենն են պահանջում: Արցախի մասին էլ չեմ խոսում:
Մի խոսքով, տխուր է: Հիշեցի 2019 թ դեկտեմբերի 5-ը:

Այդ օրը, ՀՀ Կառավարության նիստում Փաշինյան Նիկոլը հայտարարեց, որ արծվաշենցիները <չուզողի, չուզող հարեւանի տրամաբանությամբ> են առաջնորդվում:

Դե ի՞նչ: Փաստորեն, <ուզողները> Արցախում, Սև լճում, Որոտանում և Սոթքում են, Գորիս-Կապան ճանապարհն են հսկում, Տիգրանաշենն են պահանջում:

Տեսնու՞մ եք, թե ինչքան <ուզողներ> ունենք: Միայն արծվաշենցիներն էին չուզողները: Ընդ որում, արծվաշենցիները, ի տարբերություն ադրբեջանցիների, նաև չուզող ՀԱՐԵՎԱՆՆԵՐ ԵՆ:

Իրավապաշտպան Կարեն Հեքիմյան

Please enter a valid URL