Search
Close this search box.

Ռուսաստանը կպաշտպանի Հայաստանի ճանաչված սահմանները որպես իր սեփական սահմաններ. ՌԴ սենատոր

Ռուսաստանը կպաշտպանի Հայաստանի ճանաչված սահմանները որպես իր սեփական սահմաններ, քանի որ երկու երկրներն էլ ՀԱՊԿ անդամ են: Այս մասին տեսակամուրջի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Դաշնության սենատոր եւ Դաշնության խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Անդրեյ Կլիմովը, փոխանցում է «Sputnik Մերձավոր արտասահման»-ի տելեգրամ ալիքը:

«Ռուսաստանը օբյեկտիվորեն շահագրգռված է, որպեսզի մեր սահմանների երկայնքով խաղաղություն լինի»,- ընդգծել է սենատորը:

«Մեր ռազմական դոկտրինը նախագծված է այնպես, որ, պաշտպանելով ինքներս մեզ եւ մեր դաշնակիցներին, մենք դիմակայում ենք «մնացած բոլորին միասին վերցված»: Եվ ով պետք է՝ գիտի դա»,- ասել է Կլիմովը` պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչպես է Ռուսաստանը վերաբերվում Ադրբեջանի եւ Թուրքիայի մերձեցմանը:

Please enter a valid URL