Search
Close this search box.

«Տրանսպորտային միջոցները ենթակա են ճանապարհային հարկի». Ադրբեջանի պետական ​​մաքսային կոմիտեն մեկնաբանել է Գորիս-Կապան միջպետական ճանապարհին՝ հարկման մասին լուրերը

Ադրբեջանի պետական ​​մաքսային կոմիտեն մեկնաբանել է Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքով անցնող տրանսպորտային միջոցներից ճանապարհային հարկի և այլ մաքսային վճարների գանձման վերաբերյալ հայտարարությունները:

Խոսքը վերաբերում է իրանական բեռնատարներին, որոնք անցնում են այդ մայրուղու հատվածով, որտեղ նախօրեին տեղադրվել է ադրբեջանցիների ոստիկանական անցակետը։

«Ադրբեջանի Հանրապետության հարկային օրենսգրքի 210-րդ հոդվածի համաձայն՝ օտարերկրյա պետությունների տրանսպորտային միջոցները, երկիր մուտք գործելիս և դուրս գալով, ենթակա են հարկման: Ըստ օրենսգրքի՝ տրանսպորտային միջոցները ենթակա են ճանապարհային հարկի, ինչպես նաև պետական ​​տուրք վճարելու՝ Ադրբեջանում միջազգային ճանապարհային փոխադրումները կարգավորող թույլտվություն ստանալու համար՝ «Պետական ​​տուրքի մասին» Ադրբեջանի Հանրապետության օրենքի 24 -րդ հոդվածի համաձայն»,- նշված է հայտարարության մեջ:

Please enter a valid URL