Search
Close this search box.

«Իրանցի վարորդներից ադրբեջանցիները 250 դոլար փող են ուզում». Գորիսի փոխքաղաքապետ

Ադրբեջանի ոստիկանությունը Որոտանի մոտ ներկա պահին ազգությամբ հայերին, հայկական համարանիշներով մեքենաները չի ստուգում, առայժմ Իրանից եկած մեքենաներն են ստուգում, նկարում են փաստաթղթերն ու ճանապարհում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Գորիսի փոխքաղաքապետ Կարեն Քոչարյանը։

Նշենք, որ Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ Ադրբեջանի ոստիկանության կողմից իրականացվում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում։

«Եթե թուրքը ոստիկանության այդ պոստը տեղադրել է, դրա հետևանքները շատ վատ են։ Տվյալների համար 250 դոլար փող են ուզում, որը չեմ կարող ասել՝ որքանով է ճիշտ, վարորդներն են ասել դա»,- ասել է նա։

Ըստ փոխքաղաքապետի՝ այդ գործընթացը ՀՀ քաղաքացիների նկատմամբ լուրջ հոգեբանական ազդեցություն է թողնում. «Գալիս ես ու ճանապարհին թուրք ոստիկանը կանգնած՝ ստուգում է իրանցուն, ու չգիտես՝ քեզ ստուգելու՞ է, թե՞ ոչ։ Հասկանում եք, թե ինչ հոգեբանական ճնշվածություն է լինում»։

ԱԱԾ մամուլի կենտրոնի հաղորդմամբ` ծառայության սահմանապահ զորքերը և Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության զինծառայողները համատեղ աշխատանքներ են իրականացնում առաջացած իրավիճակը կարգավորելու ուղղությամբ։

Please enter a valid URL