Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանի ԱԱԾ-ն ամբողջապես օգտագործում է ադրբեջանական տերմինաբանություն. Արծվիկ Մինասյան

ԱԺ նիստը սկսվեց ընդդիմադիրների ելույթներով:

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը խոսեց սահմանի մասին: «ԱԱԾ հայտարարությունը չի բխում մեր անվտագության շահերից, այն անատամ է և ոչինչ չասող», – նշեց նա:

Արծվիկ Մինասյանը «Հայաստան» խմբակցության անունից առաջարկեց գտնել ձևաչափ, որպեսզի կայանա հանդիպում ԱԱԾ տնօրենի և այլև ՊՆ-ի, դատախազության և ԱԳՆ-ի ներկայացուցիչներ լինեն, քանի որ առերևույթ հանցագործություն է կատարվել ադրբեջանցիենրի կողմից, ըստ լուրերի, նրանք (ադրբեջանցիները) գանձումներ են անում վարորդներից:

«Հասարակությունը պետք է հասկանա, թե ինչ է կատարվում՝ հատկապես, որ ԱԱԾ հայտարարությունում ամբողջությամբ օգտագործվում է ադրբեջանական տերմինաբանություն»,- ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղարը:

Ալեն Սիմոնյանն ընդունեց առաջարկը և նշեց, որ կքննարկեն ու կփորձեն գտնել հանդիպման համապատասխան ձևաչափ:

Please enter a valid URL