Search
Close this search box.

Ի՞նչը չէր կարող անել պաշտոնաթող ՊԲ հրամանատարը, որն ունակ է անել նորանշանակը. պատգամավոր Տիգրան Աբրահամյան

Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի փոփոխությունը, դրա դրդապատճառները փորձում եմ փնտրել զինված ուժերի վրա դրվող նոր խնդիրների տրամաբանության մեջ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

«Սա, իհարկե, այն պարագայում, եթե այս փոփոխությունը իռացիոնալ դաշտում չէ։

Ի՞նչը չէր կարող անել պաշտոնաթող ՊԲ հրամանատարը, որն ունակ է անել նորանշանակը։

Նաև անհրաժեշտ է հասկանալ, թե ինչո՞ւ զբաղեցրած պաշտոնից հեռացավ Միքայել Արզումանյանը՝ պաշտոնական առաջընթացի՞, թե՞ անբավարար արդյունքների համար։

Միգուցե ուղղակի հոգնել էր և նպատակահարմար չհամարեց իր հետագա ծառայությունը։

Այսպիսի ծանր փուլերում անհատների դերը կարևոր է, սակայն շատ ավելի կարևոր է հասկանալ, թե ինչ խնդիր է դրված Արցախի պաշտպանության բանակի առաջ, ինչ ձևով է ապահովելու խնդիրների կատարումը և միայն այս համատեքստում գնահատել ՊԲ նոր հրամանատարի հնարավորությունները և նախորդի ազատումը։

Անկախ Միքայել Արզումանյանի և Կամո Վարդանյանի նկատմամբ հանրային տարբեր գնահատականներից, մի բան պետք է արձանագրենք։

Գեներալ Արզումանյանը պատերազմի ծանր փուլում ստանձնեց ՊԲ հրամանատարի առաքելությունը, լրիվ այլ հարթության մեջ, մեկ այլ բարդ իրավիճակում էլ Կամո Վարդանյանը ստանձնում է վերակազմավորման մեջ գտնվող ՊԲ-ի հրամանատարությունը։

ՊԲ մարտունակությունը պետք է ոչ միայն վերականգնել, այլ որակական առումով նոր՝ ավելի բարձր մակարդակի հասցնել. սա պետք է լինի ցանկացած հրամանատարի առաքելությունը»,- գրել է նա։

Please enter a valid URL