«Հրապարակը» գրում է. «Բոլոր իշխանությունների սրտի օլիգարխ Սամվել Ալեքսանյանը, մեր տեղեկություններով, անցյալ կիրակի օրը այցելություն է ունեցել Երևանի պետական համալսարան: Մեզ ասացին, որ Ալեքսանյանի հետաքրքրությունը հատկապես շարժել են ԵՊՀ Մաթեմատիկայի ֆակուլտետի մասնաշենքի նկուղները: Նա մտել ուսումնասիրել է նկուղները, որից հետո սկսել են նկուղները դատարկել:
Համալսարանականների խոսքով` Ալեքսանյանը, ամենայն հավանականությամբ, ինչ-որ ներդրում է կատարելու ԵՊՀ-ում: Ենթադրում են, որ կամ լաբորատորիա է կառուցելու, կամ ճաշարան, քանզի ԵՊՀ-ում տևական ժամանակ է` բուֆետ չկա»: