Մենք անում ենք այն, ինչ կարող ենք, որպեսզի 2 կողմերին կրկին վերադարձնենք Մինսկի խմբի ներքո բանակցությունների սեղանի շուրջ, որովհետեւ գտնում ենք, որ բանակցությունների միոցով հարցը պետք կարգավորվի: Այս մասին այսօր` սեպտեմբերի 11-ին, լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին` անդրադառնալով արցախյան հարցի կարգավորմանը:
«Քարտուղար Բլինքենը շատ տարբեր առթիներով շարադրել է մեր այս հանձնառությունը: Եւ, իհարկե, 30 տարվա պատերազմի եւ լարվածության իրավիճակը, մեկ գիշերվա ընթացքում չի կարող լուծվել: սակայն կան հիմնավոր բաներ, որոնք մոենք կարեւորում ենք, եւ ինչպես նշեցի,մենք չենք համարում, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը լուծված է եւ այն մնալու է Մինսկի խմբի օրակարգում»,-ասաց նա:
Դեսպանը նշեց, որ Հայաստանի կառավարությունը հստակ ասել է, որ ավելի լայնածավալ քննարկումների չի անցնի, անի դեռ գերիների հարցը չի լուծվել. «Ինչպես գիտեք` Միացյալ Նահանգները որոշակի քայլեր գործադրել են, ռուսաստանյան գորևծընկերները եւս ջանքեր գործադրել են եւ որոշակի հաջողություն ունեցել ենք: Մենք հույս ունենք, որ կգանք մի կետի, երբ բոլոր գերիները կվերադառնան»:
Մանրամասները` տեսանյութում: