Search
Close this search box.

ՖՈՏՈ. Ադրբեջանի տրանսպորտում Հայաստանի դեմ նոր ագրեսիվ քարոզչություն են իրականացնում․ Լապշինը լուսանկարներ է հրապարակել

Ադրբեջանն ակտիվորեն ագրեսիվ քարոզչություն է իրականացնում Հայաստանի դեմ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել ու լուսանկար է հրապարակել բոգեր Ալեքսանդր Լապշինը:

«Ադրբեջանից բլոգերի ընկերը լուսանկար է ուղարկել այնտեղի հասարակական տրանսպորտից, որտեղ Հայաստանի դեմ նոր ագրեսիվ քարոզչություն են իրականացնում: Հայաստանի տարբեր քաղաքների անունները ցուցադրվում են էկրանին, հետո այդ նույն քաղաքների անունները հայտնվում են վերանվանված ադրբեջաներենով: Տղան նկարահանել է Վարդենիսի մասին, բայց ինչպես հասկանում եմ, նրանք արդեն վերանվանել են Երևանը, Վանաձորը, Էջմիածինը, Ստեփանավանը և հայտարարել իրենց տարածքը: Այս քարոզչությունը շարունակվում է Ադրբեջանի բոլոր ավտոբուսներում, մետրոյում և Բաքվի փողոցներում»-, գրել է բլոգերը:

Please enter a valid URL