44 օրյա պատերազմում երկու զինվոր թոռներին կորցրած Զեփյուռ Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Պրն.Փաշինյան ,հրապարակավ ներողություն խնդրեք ” գունագեղ” բառի համար , քանզի հայրենիք ենք կորցրել և երեք տարվա սերունդ … քանզի գերիներ ունենք ու անհետ կորածներ…
Հայրենիքի անկախության օրը պետք է նշվի չափի մեջ ,ելնելով իրավիճակից…
Մեր տղաները գիտակցաբար են գնացել զոհվելու հանուն մեր ինքնության ։
… նայեք եռաբլուրում սվսվացող դրոշներին, այնտեղ ձեր տղայի տարիքի տղաներ են հանգչում…
…Աստված մի արասցե ,եթե նորից պատերազմ սկսվի, հավաքագրեք այն փախածներին , ովքեր զվարճանում էին ռեստորաններում ,երբ մենք մեր երեխաների կտորներն էինք ման գալիս դիահերձարաններում։