«Թուրքիան 4 գեներալներ է ուղարկել Ադրբեջան։ Հավանական է, որ Հայաստանի դեմ նոր պրովոկացիա սկսվի։ Ամերիկացիների կառուցած աշխարհում այլևս յուրաքանչյուրին ամեն ինչ թույլատրված է։ Թուրքիայի ձեռքը ո՞վ է բռնելու։ Ինչու՞ չպետք է անի դա, ինչու՞ չպետք է ապակայունացնի վիճակը։
Ամերիկացիները պե՞տք է բռնեն Թուրքիայի ձեռքը։ Իհարկե` ոչ … Արևմուտքը օգնելու է ապակայունացնել Կովկասը, քանի որ այդ ամենը, ընդհանուր հաշվով, ընդդեմ Ռուսաստանի Դաշնության է։
Իսկ եթե Կովկասում ինչ-որ բան սկսվեց` դա բացառապես Ռուսաստանի Դաշնության պրոբլեմն է լինելու, իսկ ամերիկացիները փորձելու են օգտվել ՌԴ դեմ հրահրված նոր բախումից».
Մոսգորդումայի պատգամավոր, հայտնի ռազմական լրագրող Անդրեյ Մեդվեդև