30 տարվա մեջ առաջին անգամ Ադրբեջանից ուղևորատար օդանավը կատարել է ներքին թռիչք՝ Հայաստանի օդային տարածքով։ Այս մասին վկայում են Flight Radar հարթակի տվյալները։ Ըստ հաղորդման՝ Turkish Airlines ավիաընկերությանը պատկանող Boeing-737 օդանավն իրականացրել է TK326 Գյանջա-Նախիջևան չվերթը սեպտեմբերի 4-ին։
Օդանավը օդ է բարձրացել Գյանջայից 9։57 (5.57 UTC)-ին և վայրէջք է կատարել Նախիջևանում 10.32 (6.32 UTC)-ին։ Թռիչքը տևել է 35 րոպե։ Օդանավն անցել է Սևանա լճի վրայով, Հայաստանի Գեղարքունիքի մարզի վրայով։ Այս մասին հայտնում է «Вестник Кавказа» լրատվական գործակալությունը։